Ավտովթար՝ Շիրակի մարզում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը, կան վիրավորներ          Ի՞նչ կբերի Հրե ձիու տարին կենդանակերպի նշաններին, Արևելյան աստղագուշակ 2026 թվականի համար       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

23 սեպ 2025 16:00

ՔՊ-ի ռեյտինգը խայտառակ ցածր է, մի հատ նորմալ մարդ դիմացը դնենք, նայենք հլը բարձր կլինի

ՔՊ-ի ռեյտինգը խայտառակ ցածր է, մի հատ նորմալ մարդ դիմացը դնենք, նայենք հլը բարձր կլինիՔՊ-ի ռեյտինգը խայտառակ ցածր է, խայտառակ,  իրենք թող հա մտածեն իրենց մասին, ուղղակի ուզում են հույս տալ իրենց: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Այ, ես այս հիմիկվանից ասում եմ՝ խայտառակություն է ձեր ռեյտինգը, մտածե՛ք ձեր մասին, դատարանները բացե՛ք, գաղութները բացե՛ք, մարդկանց՝ այդ քաղբանդարկյալներին հանեք, եպիսկոպոսներին բանտարկում եք: Այսքանից հետո ռեյտինգ կարող է ունենա՞ն: Մեզ պես մարդկանց բոլորին լցրել եք դատարանները, ամբողջ երկրի քաշող ուժը դատարաններում է լցված: Չգիտեմ՝ երկիր եք տալիս ու կարող է ձեր ռեյտինգը բարձր լինի՞: Մի հատ նորմալ մարդ դիմացը դնենք, նայենք հլը բարձր կլինի՞, թե՝ չի լինի»,- ասաց Ղուկասյանը:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարած սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին սպասվող «հոգևոր հավաքին»` Ղուկասյանն ասաց. «Երկիրը, որ ուզում են քանդել, քանդում են եկեղեցին և քանդում են ընտանիքը: Հիմա իրենք դա անում են, որովհետև հանձնարարական են ստացել դրսի ուժերից։ Երկիրը պահում է եկեղեցին և ընտանիքը, մեր հայ ազգը ու դպրոցը:
Ժողովուրդը շատ լավ հասկանում է, դուք քանդում եք Հայաստանի Հանրապետությունը: Դա էլ չի ստացվի, որովհետև այս ազգի տերն Աստված է»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր