Դեկտեմբերի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»       Դեկտեմբերի 16-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 սեպ 2025 18:07

Դատարանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչեց

Դատարանը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչեցՀայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր ճանաչվեց: Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, հրապարակեց մեղադրական վերդիկտը:

Միքայել Սրբազանի խափանման միջոցը թողեց անփոփոխ իր սահմանափակումներով:

Հիշեցնենք, որ մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Միքայել Սրբազանը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: 

Պաշտպանական կողմը սա որակում է որպես քաղաքական հետպնդում։ Միքայել Սրբազանն էլ  իրեն մեղավոր չի ճանաչում:

Նշենք, որ երկշաբաթյա ժամկետում կորոշվի նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պատժի հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր