Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»          Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը    

26 սեպ 2025 14:04

Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը

Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցությանըԻշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրությունները փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը, որպեսզի կցեն իրենց նախագծին:

Նա ընդգծեց, որ «Հայաստան» խմբակցությունն ամբողջությամբ կիսում են այն նախագիծը, որ ներկայացվել է ԱԺ։ 

«Վերահաստատում ենք այն դիրքորոշումը, որ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում բազմաթիվ անգամ խախտվել է մեր երկրի սահմանադրական կարգը, Փաշինյանը գործել է պետական դավաճանության հատկանիշներով և ՆԻկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու իրավաքաղաքական հիմքերը անհերքելի են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին։   

Նա նաև ընդգծեց, որ «Պատիվ ունեմը»՝ ի դեմս ՀՀԿ-ի, ստանձնել է գործընթացի քաղաքական պատասխանատվությունը և  հայտարարել իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին։ «Մեր դիրքորոշումը եղել է այն, որ մենք միանում ենք գործընթացին, հրապարակել ենք ստորագրությունները, ասել ենք՝ եկեք արձանագրենք, որ «Հայաստան» խմբակցությունը միացած է և կենտրոնանանք իշխանական պատգամավորների վրա՝ փորձելով ունենալ պակասող ստորագրությունները և սկսենք գործընթաց։ Անցել է 3-4 ամսի, և մեր գործընկերները հայտարարել են որ պրոցեսը չի ընդլայնվում և առաջ չի գնում նաև այն պատճառով որ «Հայաստանի» պատգամավորները չեն ստորագրել այն ձևաթղթի տակ, որ ներկայացրել է «Պատիվ ունեմը»։ Նաև հայտարարություն է եղել, որ իշխանական պատգամավորներից շատերը չեն միանում, որովհետև այդ ձևաթղթի տակ չկա մեր ստորագրությունը»,-ասաց նա՝ փոխանցելով ստորագրությունները և ընդգծելով, որ իրենց ստորագրությունները կային ինչպես 3 ամիս առաջ առաջ, այնպես էլ հիմա։ 

Միանաժամանկ, նա ընդգծեց, որ կա 2 խմբակցությունների ստորագրություն և կան իրավաքաղաքական հիմերը, բայց իրենք ակնկալում են ողջամիտ ժամանակահատվածում լրացնել պակասող ստորագրությունները և գործընթացի իրական մեկնարկը տալ՝ բնականաբար ունենալով մեր ամբողջական առակցությունը։ «Ակնկալում ենք գործնական լուծումներ, առաջարկներ, անելիքներ ու նաև ճանապարհային քարտեզ»։ 

«Պատիվ ունեմ»-իմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արձանագրեց, որ «Հայաստան» խմբակցությունը միացավ գործընթացին և ընդգծեց, որ նախագիծը մուտք է արվելու բացառապես 54 ստորագրություն ունենալու դեպքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր