Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին          Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար       Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին    

26 սեպ 2025 20:05

ՄԱԿ-ում Նեթանյահույի ելույթի ժամանակ շատ պաշտոնյաներ լքել են դահլիճը

ՄԱԿ-ում Նեթանյահույի ելույթի ժամանակ շատ պաշտոնյաներ լքել են դահլիճըՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում ներկա պաշտոնյաների և դիվանագետների մեծամասնությունը լքել է դահլիճը հենց այն պահին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձրացել է ամբիոն, հաղորդում է Axios-ը։

Դա Իսրայելի դեմ ուղղված համաշխարհային առաջնորդների հերթական բողոքի ակցիան էր, որը պահանջում էր դադարեցնել պատերազմը Գազայում, գրում է The New York Times-ը։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «չի գործի ազգային ինքնասպանություն»՝ թույլ տալով Պաղեստինի պետություն ստեղծել, և կտրուկ քննադատել է այն երկրներին, որոնք վերջին օրերին ճանաչել են այն։ «Դա ձեզ համար ամոթի բիծ կլինի»,- ասել է նա։

Իսրայելի առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը Գազայում  «գործն ավարտին կհասցնի» և դա կանի հնարավորինս արագ։

Դահլիճից հնչող բացականչությունների ներքո Նեթանյահուն իր ելույթը սկսել է՝ թվարկելով Իսրայելի հարձակումները իր հակառակորդների և հարևան երկրների վրա՝ պնդելով, որ դա վերացրել է սպառնալիքները։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր