Ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի հետ․«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանությունը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մեկ վարկած է քննարկում` փորձելով այն ապաքաղաքական սպանություն ներկայացնել, եւ երեկ ձերբակալվեց Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Նարեկ Օհանյանը: Այսինքն, այս սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ` Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է:Սակայն կասկածյալների կլանը, պարզվում է, սերտ կապերի մեջ է եղել թե՛ իշխանության, թե՛ քրեական հեղինակությունների հետ։ Դրա մասին է վկայում նաեւ այս լուսանկարը, որը տրամադրել են մեզ: Նկարում ՔՊ-ական հանրահայտ պատգամավոր Հայկ Սարգսյանն է՝ Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի, եւ Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27․ 09․ 25 թ
