Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս՝ ռшզմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար          Հունիսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 սեպ 2025 21:03

Կրակոցներ Արմավիրի մարզում, վիրավորում ստացածը հիվանդանոցում մահացել է

Կրակոցներ Արմավիրի մարզում, վիրավորում ստացածը հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Այս պահին ոստիկանները և պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։

Ըստ նոր մանրամասների՝ հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր