Պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրեական վարույթ          Եթե Իրանը հարձակման ենթարկվի, մենք կհարվածենք տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին       Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ    

27 սեպ 2025 21:33

Իմաստ ունի Ադրբեջանի նախագահը պարզաբանի ի՞նչ իմաստ ունի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործելը

Իմաստ ունի Ադրբեջանի նախագահը պարզաբանի ի՞նչ իմաստ ունի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործելը«TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը բխում է հենց խաղաղության խաչմերուկ ծրագրից, որի կարողությունների զարգացման վերաբերյալ նախագահ Թրամփի հետ երկկողմ հուշագիր ստորագրեցինք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում»,-ՄԱԿ ԳԱ 80–րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի է ունենալու ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։  

«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնյան հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա: Կարծում եմ՝ իմաստ ունի ադրբեջանցի գործընկերս պարզաբանի՝  ինչ իմաստ ունի այդ արտահայությունն օգտագործել, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից»,- ասել է Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր