Դեկտեմբերի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»       Դեկտեմբերի 16-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

29 սեպ 2025 22:00

ՌԴ-ն աջակցում է խաղաղությանն ուղղված ջանքերին, բայց սպասում է «Թրամփի ուղու» դետալացմանը

ՌԴ-ն աջակցում է խաղաղությանն ուղղված ջանքերին, բայց սպասում է «Թրամփի ուղու» դետալացմանըՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույց է տվել «Սյունյաց Երկիր» թերթին, որտեղ խոսել է ռուս-հայկական հարաբերությունների և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին:

«Ռուսաստանի արտաքին քաղաքականության անփոփոխ հիմնական առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է: Մենք, բնականաբար, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղուն», ապա Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի այն բանից հետո, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այս տրանսպորտային նախագիծը»,- հարցազրույցում հայտարարել է ՌԴ դեսպանը։

Նա հավելել է՝ այդ գործընթացի շուրջ համապատասխան աշխատանքը նոր է սկսվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր