Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          Մարտի 21-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Այս կենդանակերպի նշանները գարնան կեսին կզգան առասպելական հարստություն    

30 սեպ 2025 18:26

Ադրբեջանի ղեկավարը և մյուս տղան՝ Թրամփն ասել է, որ ինքն է լուծել 36 տարի չլուծված խնդիրն ու մոռացել Փաշինյանի անունը

Ադրբեջանի ղեկավարը և մյուս տղան՝ Թրամփն ասել է, որ ինքն է լուծել 36 տարի չլուծված խնդիրն ու մոռացել Փաշինյանի անունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ լուծել է Ադրբեջանի երկարատև խնդիրը, որը մնացել էր չլուծված 36 տարի։

«Այն ձգձգվեց 36 տարի, և նրանք ասում էին, որ դա անլուծելի է, բայց ես լուծեցի այն»,-ասել է Թրամփը՝ անդրադառնալով Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ պատմական հանդիպմանը և այնտեղ ստորագրված փաստաթղթերին։

«Ես զանգահարեցի երկու երկրների ղեկավարներին։ Ադրբեջանի նախագահը 22 տարի ղեկավարում է երկիրը և մյուս տղան, հիանալի տղա էր։ Հենց սկսեցի խոսել նրանց հետ, ես հասկացա, որ մենք լուծելու ենք այս պատերազմը։ Եվ մենք դա արեցինք»,-ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր