Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

04 նոյ 2016 18:40

Տեսախցիկները տեղադրվում են ոչ թե հոծ գիծը տրորելու համար տուգանելու, այլ պարզելու վթարների մեղավորներին

Նոյեմբերի 4-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն էին Սպառողների խորհրդատվություն  կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը և «Վարորդի ընկեր» կազմակերպության խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանը:

Բանախոսները խոսեցին ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման վերաբերյալ վերջին  հանձնարարականներից:
Կարեն Չիլինգարյանը նշեց, որ արագաչափ սարքերի, տեսախցիկների տեղադրումն ընդունված է ողջ աշխարհում, սակայն Երևանում, տեղադրված տեսախցիկները չափից շատ են. «Սովորաբար ընդունված է տեսախցիկներ տեղադրել՝ պարզելու վթարների մեղավորներին, բայց ոչ թե հոծ գիծը տրորելու համար տուգանել: Երևանն այսօր ողողված է տեսախցիկներով, արագաչափ սարքերով և  կարմիր գծերով եզերված ավտոկայանատեղիներով: Այդ ամենի նպատակը պետք է լիներ, որ խախտումները, վթարները նվազեն, երթևեկությունը կարգավորվի: Սակայն հասարակության մոտ այն կարծիքն է, որ դիտավորյալ է արված՝ ֆինանսական հարցեր լուծելու համար: Ինչ վերաբերվում է կարմիր գծերին պետք է ներդրում արվեր և հատուկ տեղեր հատկացվեր կայանատեղիների համար: Այդ դեպքում քաղաքացուն, վարորդին օգուտ կտային, իսկ այսօր խցանումների հիմնական պատճառը հենց կարմիր գծերն են»,- նշեց նա:

Խոսելով Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականների մասին՝ ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման վերաբերյալ, մասնավորապես, որ տուգանքները պետք է գնան պետական բյուջե, Կ. Չիլինգարյանն ասաց, որ ի սկզբանե պետք է այդպես լիներ. «Իսկ թե կոնկրետ ինչ կտա քաղաքացուն, վարորդին, կտեսնենք»:

«Վարորդի ընկեր» կազմակերպության խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի խոսքով էլ  նախագահի հանձնարարականներից կարելի է ենթադրել, որ պետք է մտցվի ճիշտ և արդյունավետ մենեջմենթ. «Հայաստանում կարմիր գծերը փող աշխատելու միջոց են, իսկ այլ երկրներում  օգտագործվում է քաղաքը լիցքաթափելու համար:  Բացի այդ, կարմիր գծերը մինչև քաղաքի ծայրամասերը հասել են, բայց շատ դեպքում կա գծանշումները, բայց նախազգուշացնող վահանակ չկա, կամ հակառակը: Շատ հաճախ  վարորդը տեսագրություն է պահանջում ընկերությունից, քանի որ մեքենան վնասվել է կայանատեղիում: Կամ չեն տրամադրում, կամ տրամադրում են, բայց բան չի երևում»,-ասաց Արտակ Խաչատրյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր