Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը տարիներ շարունակ լրտեսnւթյուն է իրականացրել Ադրբեջանի օգտին       Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բшխվել են «Mercedes»-ը, «Fiat»-ը, «Opel»-ը և «Ford»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ    

02 հոկ 2025 13:13

Ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը

Ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Հոկտեմբերի 2-ին պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը երկու երկրների նախագահներն ստորագրել էին այս տարվա հունվարին, Մոսկվայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։

«Այս իրադարձությունը կարևոր ուղենիշ է ռուս-իրանական միջպետական ​​հարաբերությունների պատմության մեջ, որոնք հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության որակապես նոր մակարդակի։ Փաստաթուղթն առաջադրում է հանգուցային կողմնորոշիչներ երկարաժամկետ հեռանկարում երկկողմ համագործակցության բոլոր առաջնահերթ ուղղություններում», - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, պայմանագիրը «նախատեսում է միջազգային ասպարեզում փոխգործակցության ամրապնդում բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում, ներառյալ սերտ համակարգումը առաջատար բազմակողմ միավորումների շրջանակներում, համատեղ ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման համար, հակահարվածն ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին»։ 

«Պայմանագիրն արտացոլում է Ռուսաստանի և Իրանի բարձրագույն քաղաքական ղեկավարության ռազմավարական ընտրությունը՝ ի նպաստ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների հետագա բազմակողմանի ամրապնդման, ինչը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին», - նշել են ԱԳ նախարարությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր