Ում կընտրեն քաղաքացիները, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություն լիներ. հարցում          Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձի հարցը       Իրանի ծովային շրջափակnւմը հակասում է Պարսից ծոցի երկրների շահերին և չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին    

03 հոկ 2025 11:21

Իշխանությունների կողմից ռազմական բյուջեի կրճատումն Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին ցուցադրական արկածախնդրություն է

Իշխանությունների կողմից ռազմական բյուջեի կրճատումն Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին ցուցադրական արկածախնդրություն էՀայաստանի իշխանությունների կողմից ռազմական բյուջեի կրճատումը, հատկապես Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման ֆոնին, մեղմ ասած մտահոգիչ է: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Ակնհայտ է, որ սա արվում է ոչ թե ելնելով անհրաժեշտությունից և ռազմավարական հաշվարկներից, այլ «խաղաղության օրակարգը» հրամցնելու համար՝ ինչպես ներսի, այնպես էլ դրսի լսարանի համար։ Եվ սա տեղի է ունենում գլոբալ և տարածաշրջանային ցնցումների ժամանակաշրջանում, երբ աշխարհը այլ ճանապարհով է գնում։

Օրինակ ԱՄՆ-ն ամբողջապես փոխում է իր ռազմական տրամաբանությունը: «Պաշտպանության դեպարտամենտի» անվանափոխումը «Պատերազմի դեպարտամենտի» զուտ տեխնիկական փոփոխություն չէ. սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն վերանայում է իր մոտեցումը աշխարհում տիրող իրավիճակին՝ գնահատելով ապագայի զարգացումներն ու մարտահրավերները: ԱՄՆ Պատերազմի քարտուղարը օրեր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պատերազմի և առաջ է մղելու «Խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքը: Հեգսեթը բառացիորեն նշեց, որ Պատերազմի դեպարտամենտի միակ առաքելությունը պատերազմ վարելն է լինելու:

Իր հերթին, Թրամփը հայտարարեց, որ 2026թ. նախատեսում է ռազմական կարիքների համար տրամադրել 1 տրիլիոն դոլար, ինչը աննախադեպ մեծ բյուջե է:

Այս ամենի ֆոնին Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման»,-գրել է Սարգսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր