Բուժքուր Հունանյանին նսեմացրել են ՔՊ վարչությունում, ով է պաշտպանել նրան. «Ժողովուրդ»          Իրանի դեմ ցանկացած ագրեuիա կարժանանա ջшխջախիչ պատասխանի       ԵԽԽՎ-ում բանաձև է ընդունվել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման պահանջով    

03 հոկ 2025 18:04

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկմանՇիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով դատարանն այսօր մեղավոր ճանաչեց նրան՝ 2 տարի դատապարտելով:  Դատավճիռը հրապարակեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարով: Պատժի սկիզբը սահմանվել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը:

Հիշեցնենք, որ լրացուցղիչ դատալսման ժամանակ դատախազը միջնորդել էր Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով:

Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր