Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 27-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Մարտի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հոկ 2025 10:16

Արարատ Միրզոյանը բացահայտում է իշխանության ստերը․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը բացահայտում է իշխանության ստերը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Մինչ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չլսելու տալ Ալիեւի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա իր ներքին լսարանի համար է արվում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրականում Ալիեւը նախապայմաններ է դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Լեհական հեռուստաալիքի հետ զրույցում նա ասել է, որ հայկական կողմը չի կիսում այդ օրակարգը։

«․․․խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում․․․ Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները»,- ասել է նա։

Անգամ իշխող թիմում են տարակուսած վարչապետի եւ նախարարի իրարամերժ հայտարարություններից, մինչ Փաշինյանը խաղաղություն հաստատելու մասին ինքնամոռաց հեքիաթներ է հորինում, Միրզոյանը բացահայտում է նրա ստերը՝ խոստովանելով Բաքվի պահանջների մասին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 04. 10․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր