«Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է փոսը          Հունիսի վերջը բարենպաստ ժամանակահատված կլինի այս կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

06 հոկ 2025 19:12

Վերջին օրերին Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ հարվածներ հասցնելիս կիրառել է միայն ուկրաինական զենք

Վերջին օրերին Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ հարվածներ հասցնելիս կիրառել է միայն ուկրաինական զենքՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Դիկ Սխոֆի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ վերջին օրերին Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ հարվածներ հասցնելիս կիրառել է միայն ուկրաինական զենք, ընդ որում, խոսքը միայն անօդաչու թռչող սարքերի մասին չէ:

Ուկրաինայի նախագահը չի մանրամասնել, թե անօդաչու թռչող սարքերից բացի էլ ինչ է կիրառվել հարվածների համար։ Նրա խոսքերը հնչել են ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ուկրաինան արդեն կիրառում է նոր «Ֆլամինգո» թևավոր հրթիռները Ռուսաստանի ուղղությամբ հարվածների համար, թե ոչ։

Economist-ը նախկինում հաղորդել էր, որ ֆլամինգոներն արդեն օգտագործվում են ուկրաինական բանակի կողմից։ Պարբերականը չի նշել տեղեկատվության աղբյուրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր