Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ          Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի. Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին       Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում    

07 հոկ 2025 11:46

Փարաքար համայնքի ավագանին ղեկավար է ընտրել Օնիկ Ախվերդյանին

Փարաքար համայնքի ավագանին ղեկավար է ընտրել Օնիկ ԱխվերդյանինՕնիկ Ախվերդյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար։

Համայնքի ավագանին ղեկավար է ընտրել «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին, ով միակ թեկնածուն է եղել։

«Վալոդյան իմ մտերիմ ընկերն է, ցավում եմ եղածի համար, կշարունակեմ նրա գործը։ 
Տիրապետում եմ համայնքի բոլոր խնդիրներին, պատրաստ եմ իրականացնել այն ծրագիրը, որոնք խոստացել ենք մեր թիմով Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ։
Բացի մեկ թիմ լինելուց, ես անձամբ Վալոդյա Գրիգորյանի մտերիմ ընկերն եմ եղել, ցավում եմ այս ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ Վալոդյա Գրիգորյանի ընտանիքից, ծնողներից, որ մեր հայ ազգին պարգևել են այսպիսի զավակ»,- ասել է նա:

Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, համայնքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին։ Նա ստացավ 12 ձայն:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները  չմասնակցեցին ավագանու նիստին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր