Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կողմերը մտահոգված են՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել       Անուն առ անուն հայտնի են այն պաշտոնյաները, ովքեր ճնշում են գործադրել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ    

07 հոկ 2025 14:09

Արարատում «Volkswagen»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ջրատարի մոտ, կա 5 տուժած

Արարատում «Volkswagen»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ջրատարի մոտ, կա 5 տուժածԱյսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաներում Եղեգնավան-Այգավան գյուղամիջյան ճանապարհին «Volskwagen» մակնիշի ավտոմեքենան կամրջի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել ջրատարի մոտ:

Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պաասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր