Կոտայքի մարզում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն, կան վիրшվորներ          Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է» հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին       Իրանը և նրա դաշնակիցները չեն հարվածել Թուրքիային և Օմանին, դրանք Իսրայելի սադրանքներ են    

08 հոկ 2025 13:01

Երևանում «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակին, սկսվել է գազի արտահոսք

Երևանում «KamAZ»-ը բախվել է գազատար խողովակին, սկսվել է գազի արտահոսքԱյսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 26 շենքի մոտ «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակին և առկա է գազի արտահոսք: 
 
Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Պարզվել է, որ «ԿԱՄԱԶ»-ի՝ գազախովակին բախվելու հետևանքով սկսվել է գազի արտահոսք՝ բարեբախտաբար առանց հրդեհի բռնկման: 
 
Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: 
 
Պարեկային ծաայությունը պարզում է «ԿԱՄԱԶ»-ի վարորդի ինքնությունը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր