Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ          Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի. Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին       Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում    

10 հոկ 2025 09:25

Տնետուն ընկած զգուշացնում են` Կարապետյանի հետ հանդիպման չգնաք․«Հրապարակ»

Տնետուն ընկած զգուշացնում են` Կարապետյանի հետ հանդիպման չգնաք․«Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանությունը քաղաքական հակառակորդների դեմ պայքարի ոչ մի ձեւից չի խորշում:

Ձերբակալություններ, ընդդիմախոսներին վարկաբեկող հրապարակումներ, մանր-մունր վատություններ, օրինակ` մեքենաները տուգանային հրապարակ տանել, ուղեկցողներին ասֆալտին փռել, զենք փնտրել եւ այլն:

Քանի որ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը սկսել է մարզային այցելություններ կատարել, եւ նրան մարզերում բավականին լավ են ընդունում, իշխանությունը որոշել է ամեն գնով փչացնել այդ այցերը:

Նախօրոք պարզում են, թե որ մարզ, որ գյուղ է պատրաստվում գնալ Կարապետյանը, եւ տեղի ՔՊ-ականներին ուղարկում են տնետուն: Նրանք բնակիչներին հատ-հատ զգուշացնում են` եթե դուրս գաք, մասնակցեք Նարեկի հետ հանդիպմանը, լուրջ խնդիրներ կունենաք:

Նպաստը կկտրենք, աշխատանքից կհանենք, երբեմն էլ անորոշ են ասում` «կփոշմանեք»: Դատելով «Մեր ձեւով» շարժման հրապարակած տեսանյութերից, մարդիկ սկսել են ավելի քիչ վախենալ այս սպառնալիքներից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր