ՔԿ-ն պարզաբանել է, թե ինչ գործի շրջանակներում են հոգևորականներ ձերբակալվել
«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,- ասված է մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից արդեն 6 հոգեւորական է բերման ենթարկվել։ Երեւանի քննչական վարչություն են տարվել Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք։ Խուզարկություններից հետո ՔԿ են տեղափոխել նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, սակայն նրա փաստաբաններն ահազանգում են, որ նրա գտնվելու վայրն այս պահին անհայտ է։
