Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հnւղարկավորությանը          Տեսանյութ.Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը       Ի պատասխան երեկվա իրադարձությունների, Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական վարչակարգին պատկանող ռազմական համալիրներում գտնվող հրամանատարական կետին    

16 հոկ 2025 10:13

Հոկտեմբերի 16-ին և 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը

Հոկտեմբերի 16-ին և 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումըՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Մելիքյան, Զ․Քանաքեռցու, Ֆանարջյան, Ծարավ Աղբյուրի, Քանաքեռ կայարան, Է․Հասրաթյան փողոցներով, ինչպես նաև Քանաքեռ 2-րդ փողոցից մինչև 17-րդ փողոց (նշված փողոցների նրբանցքներով) պարփակված թաղամասերի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 13 և 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի, Մյասնիկյան, Գր.Լուսավորչի, Գ.Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի թիվ 7, 7/1, 37/1, 45, 47/1 հասցեների առանձնատների, Դավիթ Բեկի փողոցի թիվ 8/14-ից 97 հասցեների առանձնատների, Դավիթ Բեկի 1-ին թաղամասի թիվ 38-ից 73 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան, Շինարարների, Ուսանողական և Աղայան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 16-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Օձուն բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 16-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր և Կուրթան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր