Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար          Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին       Օկուպացված Ակնայում ադրբեջանցի է պայթել    

16 հոկ 2025 08:30

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 30 օրով

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 30 օրովԳործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը՝ Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Դատավորն, այսպիսով, մասնակի է բավարարել քննիչի միջորդրությունը, ով պահանջել էր ժամկետը երկարաձգել 2 ամսով։

«Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե երկրորդ, թե երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։

Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է մեկ տրամաբանությամբ, որ կամ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կամ ընդհանրապես ավարտեք»,- ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ 

Նա մանրամասնեց. «Տնտեսական բնույթի արարքները, որոնք ի սկզբանե ասել են՝ աբսուրդ է, արվում է մեկ նպատակով՝ 14- 15 հատոր գործ սարքեն, դատարանն այդ մասով համաձայվեց, բայց թե ինչպես է ստացվում կոչով 30 օր կալանքը շարունակվի բացատրությունը չունենք»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր