Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում       Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում    

16 հոկ 2025 12:21

Արտակարգ դեպք՝ Երևանում, 3 հոգի տեղափոխվել է ԲԿ-ներ, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Արտակարգ դեպք՝ Երևանում, 3 հոգի տեղափոխվել է ԲԿ-ներ, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարԵրեկ՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի: 
 
Կարճ ժամանակ անց մեկ այլ օպերատիվ տեղեկություն էլ ստացվում է ոստիկանության Շենգավիթի բաժնում, որ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական եկնտրոն:

Տեղում նշված բժշկական կենտրոններում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատրավածի մասին բացատրություններ տալու, քանի որ գտնվում են վիրահարանում: 

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրեբունու համայնքային և Երևանի քրեական ոստիկանները պարզել են վիրավորների ինքնությունները:
 
«Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչ 21-ամյա Ռաֆայել Մ.-ն և Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լևոն Թ.-ն, իսկ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Ս.-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր