ԱԱԾ-ն փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին տարել է անհայտ ուղղությամբ
Քիչ առաջ Շենգավիթի դատարանի մոտից ԱԱԾ-ն անհայտ ուղղությամբ տարել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Տեղեկությունը հաստատել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Մասնագիտական համայնքում՝ նրա առեւանգումը պայմանավորում են նրա ֆեյսբուքյան գրառման հետ։
«Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։
Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք։
Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։
Զորակցությունս Սրբազան հորը»,-գրել էր նա։
