Գլխավոր դատախազը ՔՊ-ի Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ պետք է գնա․ «Ժողովուրդ»          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

17 հոկ 2025 11:17

Երևան-Մեղրի ճանապարհին «Volkswagen»-ը բախվել է գազատար խողովակին և շրջվել, կան տուժածներ

 Երևան-Մեղրի ճանապարհին «Volkswagen»-ը բախվել է գազատար խողովակին և շրջվել, կան տուժածներՀոկտեմբերի 17-ին, ժամը 03։07-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և շրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում․ առկա է գազի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանումը, վարորդին և ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր