Աշտարակ-Ապարան ճանապարհին «Chrysler»-ը բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին, կա տուժած          Սպասվում է ձյուն, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով       Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց, կիրառվեց տնային կալանք    

17 հոկ 2025 19:12

Որ քաղաքական ուժերն են մասնակցելու Վաղարշապատի ավագանու ընտրությունների

Որ քաղաքական ուժերն են մասնակցելու Վաղարշապատի ավագանու ընտրություններիԹիվ 14 ԸԸՀ-ն Վաղարշապատ համայնքի ընտրություններում գրանցել է 8 քաղաքական ուժի, այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի արտահերթ նիստում գրանցել է Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին։

Մինչ գրանցումը թիվ 14 ԸԸՀ-ն բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։ Այնուհետև թիվ 14 ԸԸՀ-ն իրականացրել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝

«Հայրենիք» կուսակցությունը

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը

«Մայր Հայաստան» Ազգային-դեմոկրատական կուսակցությունը

«Ժառանգություն» կուսակցությունը

«Հանրապետություն» կուսակցությունը

«Համահայկական ճակատ» կուսակցությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ է տրամադրելու՝ հիմքում ունենալով գրանցված կուսակցությունների լիազորների իրականացրած վիճակահանության արդյունքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր