Վազգեն Միրզախանյանի քույրը մանկապարտեզի աշխատակիցներին ստիպում է մասնակցել Էջմիածին արշավանքին          «Ցրտահարություն» ախտորոշմամբ «Գորիս» ԲԿ տեղափոխված տղամարդը ժամեր անց մահացել է       Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին    

18 հոկ 2025 09:25

Մասիս Մելքոնյանը սպիտակ ագռավի կարգավիճակ ունի․ «Հրապարակ»

Մասիս Մելքոնյանը սպիտակ ագռավի կարգավիճակ ունի․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․  Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին ժամանակներում շատ քննարկվեց հանրային դաշտում:

Շատերն ապշած էին՝ ինչպե՞ս կարող է դատավորը կարմիր գծեր, սրբություններ չունենալ, օրենքն այդքան ցուցադրաբար տրորել։

Մի առիթով գրել ենք, որ Մելքոնյանի բարոյական նկարագիրը եւս քննարկման առարկա է դարձել նրա շրջապատում` ոմանք դատապարտում են նրա կապը մի բավականին երիտասարդ կնոջ հետ։

Պարզվում է, որ համակարգում Մելքոնյանը սպիիտակ ագռավի կարգավիճակ ունի` նրանից երես են թեքել երբեմնի ընկերները, չեն շփվում հետը։

Բոլորին կալանք տալու նրա որոշումները դատավորները մերժում են, անգամ վաղեմի ընկերներն են խուսափում շփվել նրա հետ:

Հիշեցնենք, որ նա Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, դատավոր դառնալուց հետո ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել բազմաթիվ անմեղ մարդկանց նկատմամբ, այլեւ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին է դատել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 18. 10․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր