Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վիճшբանություն է տեղի ունեցել թիվ 46 երթուղու վարորդի և մեկ այլ քաղաքացու միջև, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց       Քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը կսկսվի ապրիլի 13-ից և կավարտվի ապրիլի 23-ին    

20 հոկ 2025 11:45

Մարգարիտա Սիմոնյանի դեմ մшհшփորձը նախատեսվել է կատարել 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց

Մարգարիտա Սիմոնյանի դեմ մшհшփորձը նախատեսվել է կատարել 50.000 ԱՄՆ դոլարի դիմացՌուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի գործի քննությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«National Socialism/White Power»-ի ահաբեկչական կազմակերպության հիմնադիրը (որը Ռուսաստանում համարվում է ահաբեկչական և արգելված կազմակերպություն) և դրա 11 անդամ, որոնք մեղադրվում են լրագրող Մարգարիտա Սիմոնյանի սպանությունը կազմակերպելու մեջ, համաձայնել են հանցագործությունը կատարել 50,000 դոլարի դիմաց։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի պաշտոնական խոսնակ Սվետլանա Պետրենկոն։

Սպանության դավադրության մեջ ներգրավված անձանց նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ Նրանց մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, ատելություն հրահրելու, զինված կողոպուտի և սպանության դավադրության համար։

Հետաքննիչները կարծում են, որ կազմակերպության անդամներ Բալաշովը, և Եգոր Սավելևը համաձայնել է սպանել Սիմոնյանին անհայտ անձանց խնդրանքով: Հանցակիցները տեղեկություններ են հավաքել նրա ժամանակացույցի և ճանապարհորդության երթուղիների մասին: Հրազեն և զինամթերք պատվիրատուներից ստանալուց հետո նրանք պլանավորել են իրականացնել դավադրությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր