Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ          Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի. Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին       Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում    

20 հոկ 2025 12:23

Ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ ոնց, այդ զեկույցը մեռա՞վ. Անդրանիկ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի գնահատականի մասին

Ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ ոնց, այդ զեկույցը մեռա՞վ. Անդրանիկ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի գնահատականի մասինԺամկետների խախտում չի կարող լինել, երբ նպատակը զեկույց ունենալն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

Լրագրողի հիշեցմանը, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է նման գնահատական տվել զեկույցին, Քոչարյանը պատասխանեց.

«Հետո՞, ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞։ Դե, հիմա տարբեր մեկնաբանություններ կան, տարբեր իրավաբաններ են: Ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, եթե կա մի քանի իրավաբան, կան մի քանի տեսակետներ, բայց երբ որ վերցնում ես առողջ, իրավական տրամաբանությունը, վերջին հաշվով նպատակը զեկույցն էր: Հիմա զեկույցի առկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետանց է, այսինքն՝ ո՞նց, այդ զեկույցը մեռա՞վ: Չէ որ այդ զեկույցի հիմքում  նպատակ է դրված եղել լուծել այդ խնդիրը, այսինքն՝ վերհանել բոլոր այն խնդիրները, որոնց առկայության պարագայում մենք ունեցել ենք 44-օրյա պատերազմի ընթացքում պարտություն»,-նշեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր