Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում       Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում    

20 հոկ 2025 17:30

Ամեն ինչ կարող է և ընտրությունների չհասնել, կարող է ներքին այնպիսի պայթյուն տեղի ունենալ, որից ամենաշատն է սարսափում այս իշխանությունը

Ամեն ինչ կարող է և ընտրությունների չհասնել, կարող է ներքին այնպիսի պայթյուն տեղի ունենալ, որից ամենաշատն է սարսափում այս իշխանությունըԳյումրիում այսօր բերման ենթարկվածների մեծամասնությունը բերման է ենթարկվել այն ժամանակ, երբ գործողությունը որպես այդպիսին արդեն ավարտվել էր, ըստ այդմ, այս ամեն ինչը ոչ այլ ինչ է, քան վախի տարածում, ցույց տալ ոստիկանապետության ներկայությունը իրենց կյանքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Մենք տեսնում ենք, որ իշխանությունը ինչ առաջադրանք իր դիմաց դնում է, նա ամեն դեպքում կարողանում է կատարել, և այն գործիքակազմը, որից օգտվում է ընդդիմությունը, 7 տարի իրեն չի արդարացնում։

Եթե հակակոռուպցիոնի խնդիր կար, ես չեմ կարծում, որ քաղաքապետին եթե ծանուցեին, ինքը ինքնուրույն չէր ներկայանա։ Այս տեսարանների ցուցադրությունը, իրականում գյումրեցիների վրա մարդ բերել էր, գյումրեցիներին վախեցնելու գործիքակազմ։ Այստեղ ոստիկանության Կումայրի բաժին բերման են ենթարկվել 17–18 տարեկան տղաների։ Սա մարդկանց մոտ վախ տարածելու  փորձ է, բայց վստահ եմ, որ գյումրեցիներին այդ ամեն ինչով վախեցնել հնարավոր չի։

Անդրադառնալով 2026–ի ընտրություններին, նա նկատեց. «Ամեն ինչ կարող է և ընտրությունների չհասնել, կարող է ներքին այնպիսի պայթյուն տեղի ունենալ, որից, ի դեպ, ամենաշատն է սարսափում այս իշխանությունը, որովհետև ընտրությունները  իրենց համար ամենացանկալի կոնֆիգուրացիան է։ Որովհետև ընտրություններում իրենք իրենց ունեցած բոլոր վարչական լծակներն ու գործիքակազմերը լիուլի օգտագործելու են։ Իսկ ոչ իրենց ազդեցության գոտում գտնվող ներքին պայթյունը իր հետ կարող է բերել ցանկացած անկանխատեսելի հետևանք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր