Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը դաժան ծեծի է ենթարկվել և ծայրահեղ ծանր տեղափոխվել է հոսպիտալ          Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի. Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին       Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում    

22 հոկ 2025 09:58

Վաղարշապատում Նիկոլի սրտի թեկնածուն ամենեւին էլ Արգիշտին չէ․ «Իրավունք»

Վաղարշապատում Նիկոլի սրտի թեկնածուն ամենեւին էլ Արգիշտին չէ․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ Վաղարշապատի ընտրություններում ՔՊ-ն իր քաղաքապետի թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանին դարձնելու է, պարզապես, քավության նոխազ: Իրականում Փաշինյան Նիկոլի սրտի թեկնածուն Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, որն ագրեսիվ ելույթներով է հանդես գալիս ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ հոգեւորականության:

Այս ուղղությամբ, ըստ էության, Արգիշտի Մեխակյանը չի արդարացնում Փաշինյան Նիկոլի սպասումները, միեւնույն ժամանակ, հեչ նիկոլավարի չի լինի Արցախի ազատագրողներից Մեխակ Մեխակյանի որդուն քաղաքապետ դարձնելը, ուստի՝ իշխանությունը ժպտալու է Արգիշտիի դեմքին, բայց տակից սատարելու է Հարություն Մկրտչյանին:

Նույն աղբյուրներն ասում են, որ բոլորը սա հասկացել են, միայն Արգիշտին է ինչ-որ պատրանքներով ապրում, թե հեսա-հեսա քաղաքապետ է դառնալու

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր