Էդ ցորենը երկաթգծով չի գալու Ադրբեջանից մտնի Հայաստան, գալու է Վրաստան, էնտեղից գա. Ալիևն ասում է, դուք՝ կրկնում
Երեկ ազդարարաեցին, որ Հայաստանի բոլոր ճանապարհները պետք է ապաշրջափակվեն։ Ասում են՝ այ, տեսեք, Ադրբեջանով ցորեն է գալիս։ ժամանակին Թուրքիայով սիրիական ցորերը եկել է Հայաստան, բայց դա չի խանգարել, որ 1993 թ-ին Թուրքիան փակի Հայաստանի ցամաքային և օդային սահմանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է, Իլհամ Ալիևը, թե Գևորգը Պապոյան։ Իլհամ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո ասում է՝ գիտեք, ղազախական ցորերը Ադրբեջանով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյան Գևորգը կրկնում է։
Բայց էստեղ մի կաևոր բան կա, առաջին պահին տպավորություն էր, որ երկաթգծով գալու է մտնի Հայաստան, բայց չէ, գալու է՝ հասնի Վրաստան, Վրաստանով մտնելու է ՀՀ։ Դիվերսիֆիկացիա որ ասում եք, դիվերսիֆիկացիայով ցորեն կարող էինք բերել Ուկրանիայից, ՌԴ-ից, բայց էլի Վրաստանով էր գալու Հայաստան։ Ավելին, արդեն երկար ժամանակ ՀՀ օդային տարածքն Ադրբեջանն օգտագործում է, հետո՞:
Ես պատրաստ եմ, եթե մեկդ հոդաբաշխ, բացատրի, թե էդ ձևակերպումը ոնց է եղել, ում կողմից է եղել, ես պատրաստ եմ, ձեր ցանկացած պահանջ կատարել, ոչ մեկդ էլ չգիտեք»,-ասաց Մանուկյանը։
