Չեմ մասնակցելու Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին, ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ՝ կաղոթեմ
Ես չեմ մասնակցելու Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։«Իհարկե, դա չի նշանակում, որ վարչապետին չեմ աջակցում։ Միշտ չէ, որ վարչապետն ինչ-որ տեղ գնում է՝ ես էլ պետք է գնամ։ Մենք իրար հետ չենք համաձայնեցնում, թե ով որ եկեղեցի է գնում կամ ինչ է անում։ Սա քաղաքական դաշտ մի տարեք, դրա շուրջ մեծ բան մի ստեղծեք։ Ով ինչպես և որտեղ է արտահայտում իր հավատքը՝ դա ոչ մեկին չի վերաբերում։ Հավատքը, քրիստոնեությունը որևէ մեկի մենաշնորհը չէ, ինչպես եկեղեցին էլ որևէ քաղաքացու, նրա եղբոր կամ շրջապատի մարդկանց մենաշնորհը չէ»,– ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե գոյություն ունի եկեղեցու կանոնակարգ, Սիմոնյանն ասաց. «Ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ՝ կաղոթեմ։ Իմ և Աստծո միջև խոսակցության մեջ պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը լինի»։
