Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար          Սպասվում է մառախուղ, եղանակն առաջիկա օրերին       Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»    

24 հոկ 2025 18:27

ՔԿ-ն հարցաքննության է հրավիրել Հովհաննավանքի հոգևոր հորը՝ Տեր Սարգիսին, կիրակի օրով, որպեսզի չկարողանա պատարագ մատուցել

ՔԿ-ն հարցաքննության է հրավիրել Հովհաննավանքի հոգևոր հորը՝ Տեր Սարգիսին, կիրակի օրով, որպեսզի չկարողանա պատարագ մատուցելՈստիկանությունը այսօր ժամը 16:00-ին պարտավոր էր ներկայանալ Հովհաննավանք և կանխել ներխուժումը: Տարածքում ներկա ոստիկանները հրաժարվեցին ներխուժման կանխման գործողությունը կատարելուց, պատճառաբանելով, որ ոստիկանությունից չեն ստացել այդ դիմումը: Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը.

«Այսպիսով ոստիկանությունը դրսևորում է իրավախախտ անգործություն:

Ստեփան Ասատրյանը անտեսելով Մայր Աթոռի պահանջը շարունակում էր քահանայական գործառույթ իրականացնել: Տարածքում ներկա էին բազմաթիվ ծպտյալ ոստիկաններ (քաղաքացիական հագուստով):

Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության: Դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը: Այսպիսով քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը»,- նշել է փաստաբանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր