Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

27 հոկ 2025 10:42

Մոսկվան կպատասխանի ռուսաստանյան ակտիվների բռնագրավման ցանկացած փորձի

Մոսկվան կպատասխանի ռուսաստանյան ակտիվների բռնագրավման ցանկացած փորձիՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի ռուսաստանյան ակտիվների բռնագրավման ցանկացած փորձի, հաղորդում է «Коммерсант»-ը՝ վկայակոչելով նրա հարցազրույցը ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին։

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը կօգտագործի բոլոր հասանելի իրավական մեխանիզմները, որպեսզի օրենքով հետապնդի նման ապօրինի որոշումների նախաձեռնողներին և կատարողներին։

«Նրանք հասկանում են, որ նման գործողությունները չենք թողնելու անպատասխան։ Եվ մենք հետապնդելու ենք՝ օգտագործելով բոլոր հնարավոր ազգային և միջազգային իրավական գործիքները»,– հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպական միությունը ուժեղացրել է ճնշումը Բելգիայի վրա՝ ռուսաստանյան սառեցված ակտիվների՝ ընդհանուր մոտ €190 միլիարդի օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով։ Այդ միջոցները նախատեսվում է ուղղել Ուկրաինային «ռեպարացիոն վարկ» տրամադրելուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր