Ինչպես են գնահատում Երևանի բնակիչները քաղաքի իշխանությունների աշխատանքը          Պետք է ոսկերչական ճշգրտությամբ Հայաստանը հանել գերտերությունների բախման տիրույթից, գրագետ կառավարել այսօրվա «Չպատերազմ» իրավիճակը       Չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը    

04 նոյ 2025 09:25

Ովքեր են ընդգրկված նախընտրական շտաբում․ «Հրապարակ»

Ովքեր են ընդգրկված նախընտրական շտաբում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Վերջերս ՔՊ վարչությունը հայտարարեց, որ 2026 թ. ընտրությունների ՔՊ նախընտրական շտաբը կղեկավարի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, քարոզչական պատասխանատուն կլինի Վահագն Ալեքսանյանը։ Պարզվում է, շտաբի մյուս անդամներն էլ են Փաշինյանի վստահելիները՝ քիչ բացառությամբ։
 
Օրինակ, ֆինանսական հարցերով պատասխանատու է նշանակվել Փաշինյանների ընտանեկան «գանձապահ», «Հայկական ժամանակի» նախկին հաշվապահ Արուսյակ Մանավազյանը, մարզերի պատասխանատուն կլինի Դավիթ Խուդաթյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը, որը նաեւ ի պաշտոնե մարզպետների «վերակացուն» է։
 
Եվ Երեւանի պատասխանատու է նշանակվել քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որի եւ Փաշինյանի ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին նաեւ ՔՊ-ում են խոսում։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր