Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ          ԱՄՆ-ն կդադարեցնի Գրին քարտի խաղարկության ծրագիրը       Կապանում «Kia» մակնիշի ավտոմեքենա է այրվել    

05 նոյ 2025 21:12

Թրամփը հանրապետականներին կոչ է արել ամեն ինչ անել շաթդաունը դադարեցնելու համար

Թրամփը հանրապետականներին կոչ է արել ամեն ինչ անել շաթդաունը դադարեցնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատում հանրապետականներին կոչ է արել դադարեցնել շաթդաունը՝ դեմոկրատներին զրկելով տևական քննարկումների միջոցով բյուջեի ընդունումն արգելափակելու հնարավորությունից:

«Մեզ անհրաժեշտ է բացել երկիրը: Եվ դա այսօր կեսօրին անելու միջոցը ֆիլիբաստերի կանոնի չեղարկումն է»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Նախկինում Կոնգրեսը միշտ համաձայնել է ժամանակավոր երկարաձգումներին, սակայն առաջին անգամ է, որ այդպես չէ։ Թրամփը զգուշացրել է, որ առանց այս ընթացակարգի չեղարկման Կոնգրեսը կաթվածահար կլինի առաջիկա տարիներին:

Հիշեցնենք, որ  ԱՄՆ-ում դաշնային կառավարության ֆինանսավորման դադարեցումը այսօր արդեն դարձել է երկրի պատմության ամենաերկարատևը։ Այսօր արդեն 36-րդ օրն է, սակայն անհրաժեշտ 60 սենատորի ձայնը հավաքէել չի հաջողվում։ Հանրապետականներն ունեն ընդամենը 53 ձայն։

Հոկտեմբերի 1-ից սկսված մոտ 1,5 միլիոն քաղծառայողներ կամ ուղարկվել են անվճար արձակուրդի, կամ աշխատում են առանց վարձատրության։

Շաթդաունի պատճառը Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների միջև բյուջեի վերաբերյալ անհամաձայնությունն է։ Մասնավորապես, դեմոկրատները դեմ են ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին բժշկական ապահովագրություն ձեռք բերելու պետական սուբսիդիաները վերացնելու Թրամփի քաղաքականությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր