Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Առեղծվածային ու ողբերգական դեպք, Հրազդան գետում հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին       Մեկ օրում չորս մարդու կյանք խլած տղամարդը կարող է խուսափե՞լ պատասխանատվությունից, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել    

06 նոյ 2025 23:34

Փողոցը ոչ իշխող, ոչ էլ ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի համար չի աշխատելու

Փողոցը ոչ իշխող, ոչ էլ ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի համար չի աշխատելու«Փողոցի գործոնը Հայաստանում դադարել է գոյություն ունենալ։ Դա ցույց տվեց վարչապետի երկրորդ այցը՝ Հովհաննավանք։ Փողոցը ո՛չ իշխող, ո՛ չ էլ ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի համար չի աշխատելու։ Իսկ նման պայմաններում ընդդիմությունը չի կարող փողոց գեներացնել: Չնայած նրան, որ վարչապետը բավական վարկանիշ ունի և նաև մեծ ռեսուրս կիրառվեց, համապատասխան թվաքանակով մարդիկ չգնացին Հովհաննավանք։
Չնայած իր գործադրած ջանքերին, առաջին անգամ Հովհաննավանք եկավ մոտ 700 հոգի մարդ, երկրորդ անգամ՝ դրա կեսի կեսը։ Այսինքն՝ փողոցը ո՛չ իշխանության համար է դուրս գալիս, ո՛չ՝ ընդդիմության»։

Hayacq.com-ի հետ զրույցում  նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: 

Արմեն Բադալյանը տեսականորեն չի բացառում, որ կարող է երկրում արտահերթ ընտրություններ լինեն, բայց նշում է, որ դրա իմաստը չկա։

«Արտահերթ ընտրություններ իրականացնում են այն դեպքում, երբ ընդդիմությունը պատրաստ չի լինում, իշխանությունն էլ արտահերթ անցկացնելով շահում է։
«Մեր ձևով» շարժումը և ընդդիմադիր մյուս ուժերը խաղում են իշխանության կողմից գծված խաղի կանոններով, իսկ դա նշանակում է, որ թե՛ արտահերթի, թե՛ հերթականի դեպքում արդյունքներն իրարից չեն տարբերվելու։ Այդ դեպքում ինչու՞ պետք է իշխանությունը գնա արտահերթ ընտրությունների»,-ասաց Արմեն Բադալյանը։

Ավելին,  Արմեն Բադալյանը կարծում է, որ ընդդիմությունը խաղում է այն խաղը, որը 30 տարի խաղացել են բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը և գնացել են պարտության։

«2013 թվականին էլ փողոցն ակտիվացավ, բայց ավարտվեց համատեղ աղոթքով։ 2020 թվականի աշնանը և 2021 թվականի գարնանը «Հայրենիքի փրկության շարժում»-ն ակտիվացրեց փողոցը և որևիցե դերակատարություն չկարողացավ ունենալ, Արցախի կապիտուլյացիայից հետո իշխող քաղաքական ուժը չհեռացվեց։ 2022-ին՝ «Դիմադրություն» շարժումը, 2023-ին՝ «Ազգային կոմիտեն», 2024-ին՝ «Սրբազան շարժումը» որևէ արդյունք չունեցան։ Այն խաղը, որն ընդդիմությունը խաղում է այսօր, իշխանությունը դրա դեմ պայքարի տեխնոլոգիաներին տիրապետում է: Ընդդիմությունը կարող է հաղթել իշխանությանը, եթե անմիջականորեն փոխի պայքարի ռազմավարությունը, բայց ընդդիմությունը դա անել չի ուզում, որովհետև կոմֆորտային իրավիճակում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր