Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

06 նոյ 2025 20:08

Կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը

Կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակըԱյսօր՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին գրել է Վարդան Ղուկասյանի փաստաբան` Զարուհի Փոստանջյանը։

«Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։

Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ։

Լրացուցիչ տեղեկատվություն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի և հետագա գործողությունների մասին կտրամադրվի ըստ անհրաժեշտության»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր