Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

13 նոյ 2025 09:41

Պապիկյանը միայն կարգալույծի պատարագին է մասնակցում․ «Հրապարակ»

Պապիկյանը միայն կարգալույծի պատարագին է մասնակցում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Այսօր լրանում է ՀՀ ԶՈՒ հոգեւոր ծառայության կազ­մա­վոր­ման 25 ամյակը: Հայ եկեղեցում ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին, Գարեգին Ա կաթողիկոսի եւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: Այդ ժամանակից սկսած՝ զորամասերում ծառայություն են մատուցում նաեւ քահանաները՝ զինվորներին հասու դարձնելով հոգեւոր կյանքին։

Այդ առիթով Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր վաղ առավոտյան պատարագ է մատուցվելու, որին բանակի հոգեւոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ այլ հոգեւորականներ էլ են մասնակցելու։ Սակայն մինչեւ երեկ պարզ չէր՝ արդյոք այդ պատարագին մասնակցելո՞ւ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը կարգալույծ արված քահանայի կողմից Հովհաննավանքում մատուցվող պատարագին մասնակցել էր եւ ծնկաչոք հաղորդություն ստացել նրանից:

Մեզ պատմեցին, որ բանակում հոգեւոր ծառայություն մատուցող քահանաները Քանաքեռի եկեղեցում պարբերաբար պատարագ են մատուցում եւ բազմիցս հրավիրել են նախարարին, բայց նա երբեք չի մասնակցել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 13․ 11․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր