Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

13 նոյ 2025 09:21

Փաշինյանն արգելել է իր թիմակիցների ապահարզանները. մտել է անձնական կյանք․ «Հրապարակ»

Փաշինյանն արգելել է իր թիմակիցների ապահարզանները. մտել է անձնական կյանք․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Որ Հայաստանում մեկ անձի իշխանություն է, ու Նիկոլ Փաշինյանն է բոլորի փոխարեն որոշումներ կայացնում, իսկ իշխող ֆրակցիան էլ, իրենցից մեկի բնորոշմամբ` ուսապարկերի հավաքածու է, հայտնի է վաղուց: Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը կառավարում է նաեւ իր թիմակիցների անձնական կյանքը։

Մեզ պատմեցին, որ նա արգելել է իր թիմակիցների ապահարզանները: Վերջերս թիմակիցներից մեկը նրան տեղեկացրել է, որ նման որոշում է կայացրել` ուզում է բաժանվել կնոջից եւ նոր կյանք սկսել։

Փաշինյանն արգելել է անել դա, մոտավորապես այն պատճառաբանությամբ, որ ՔՊ-ում արդեն լրացրել են ապահարզանների լիմիտը, եւ այլեւս ոչ մեկն իրավունք չունի բաժանվել, որ հանրության աչքում էլ ավելի չընկնեն։ Չէ՞ որ հիմա ինքը բարքերի ոստիկանի դեր է ստանձնել եւ հոգեւորականներին բարոյականության դասեր է տալիս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր