Այսօր մեր բանակի ղեկավարության կեսը ղարաբաղցի է, էդ ո՞նց չենք վստահում
«Չեմ ուզում ասել, որովհետև կարող է լավ չհնչի, բայց կներեք, այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը ղարաբաղցի է։ Մեր զինված ուժերը ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից։ Բա եթե մենք ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում, ո՞նց ենք այդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել։ Մեզ ասում են՝ դավաճանել եք, այս եք արել, այն եք արել։
Ես ոչ մի տեղ չեմ լսել, որ այդ ծագումով ղարաբաղցի մարդկանց պրետենզիա ներկայացնեն, որ որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են։
Բա այդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում, եթե մենք դավաճան ենք։ Այս հարցի պատասխանը ո՞վ է տալու։ Մեր զինվորական բուրգի ամբողջ վերևը ամենաառանցքային կետերում ղարաբաղցիներ են»,- հայտարարել է վարչապետը:
