Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

14 նոյ 2025 09:23

ՔՊ-ում հասկացել են, որ կեղծ խաղաղության կարգախոսը չի աշխատում․ «Հրապարակ»

ՔՊ-ում հասկացել են, որ կեղծ խաղաղության կարգախոսը չի աշխատում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում հասկացել են, որ վաշինգտոնյան համաձայնություններից հետո թմբկահարվող խաղաղության կեղծ օրակարգով հնարավոր չեղավ հանրությանը երկար կերակրել, որոշել են կրկին վերադառնալ «նախկինների» թեմային` թալան, Արցախի հանձնում եւ այլն, բոլոր մեղքերը բարդելով նրանց վրա։

ՔՊ-ականների համար հատկապես պարարտ հող ստեղծեցին նախկին երկու նախագահների հարցազրույցները: Արդեն քանի օր է՝ հրահանգված ու նույն տեքստերով «քլնգում» են նախկին նախագահներին, իսկ երեկ բյուջեի քննարկման իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը մինչեւ անգամ հայտարարեց․ «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը պարզապես պետք է չլինեն հաջորդ խորհրդարանում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 14․ 11․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր