Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին          Գյումրիում 2-ամյա երեխան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել       Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 նոյ 2025 13:31

Մնացել էր ինքը որոշեր, թե ով պառլամենտում պիտի հայտնվի, ՀՀ-ում ամեն 3-րդը նրան դավաճան է համարում

Մնացել էր ինքը որոշեր, թե ով պառլամենտում պիտի հայտնվի, ՀՀ-ում ամեն 3-րդը նրան դավաճան է համարում Հայաստանի Հանրապետության ամեն երրորդ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան, ոչ թե դժգոհ է իր քաղաքականությունից, այլ համարում է Նիկոլ Փաշինյանին դավաճան: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է, որ այդ անձանց առաջնորդած ուժերը չպետք է լինեն խորհրդարանում։ Խոսքը երկրորդ և երրորդ նախագահների և իրենց թիմերի մասին է, և որոշ ուժերի առանց անուններ տալու անձանց անվանեց ազդեցության գործակալներ։

«Ինքը իր թե գործունեությամբ է ցույց տվել, թե ինքը ինչպես է այլ երկրների օրակարգը սպասարկում, և թե օր-օրի ի հայտ եկող փաստերը 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ ակնհայտ են դարձնում, թե ում պատվերն էր կատարում Փաշինյանը, ով է վարժեցրել Փաշինյանին: Ու մինչ օրս, ովքեր են Փաշինյանի կուրատորները, դա մեկ, երկրորդ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պառլամենտում տեղ չունի, Նիկոլ Փաշինյանը իր այս հակապետական և դավաճանական գործունեությամբ Հայաստանում պիտի որ տեղ չունենա, և կարծում եմ վաղ թե ուշ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրեն դրա մասին կասեն, մնացել էր ինքը որոշեր, թե ով պառլամենտում պիտի հայտնվի»,- նշել է  նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր