Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը          «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք․ ՆԳՆ զգուշացնում է       Պայթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոցներ    

14 նոյ 2025 14:37

Խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցը

Խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցըՄենք ասել ենք, որ խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ, և խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել  Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը։  Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ ՔՊ  խմբակցության քարտուղարը Արթուր Հովհաննիսյանը անդրադառնալով այն հարցին, թե արդյոք  խաղաղության գնացող երկրի ձեռագի՞ր է Բաքվում գտնվող հայ գերիների համար դատախազի պահանջած պատժաչափերը:

«Մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին են, կհեշտացնեն գործընթացները և մթնոլորտ և միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն»,-եզրափակել է Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր