Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ       Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 3 կմ հարավ-արևելք    

16 նոյ 2025 19:46

Պորտուգալիան 9-1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին

Պորտուգալիան 9-1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականինԱշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում ուժերն էր չափում Պորտուգալիայի ընտրանու հետ։

Հանդիպումն ավարտվեց Պորտուգալիայի օգտին՝ 9-1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ դարձան Ժոաու Նեվեշն ու Բրունու Ֆերնանդեշը։ 1-ական գոլ խփեցին Ռենատու Վեյգան, Գոնսալու Ռամուշը և Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։

Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակը Էդուարդ Սպերցյանն է։

Պորտուգալիան F խմբում վաստակեց 13 միավոր և ուղիղ որակավորվեց աշխարհի 2026 թվականի առաջնությանը։ Հայաստանի ազգային հավաքականը 3 միավորով եզրափակեց խումբը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր