Հայաստանում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին          Վենսը եվրոպացիներին կոչ է արել լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների նախագահին       «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությունը վճարման ընթացակարգի մասին    

18 նոյ 2025 21:29

Ռուսաստանը կվերացնի վիզային ռեժիմը չինացիների համար

Ռուսաստանը կվերացնի վիզային ռեժիմը չինացիների համարՎլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կվերացնի Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը՝ հաղորդում է «Интерфакс»-ը։ 

«Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու որոշումը կնպաստի ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մենք շնորհակալ ենք դրա համար ու մենք մեր կողմից հայելային պատասխան կտանք ՉԺՀ քաղաքացիների համար։ Իմ կարծիքով, սա դրական «պայթյուն» կլինի երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում», - ասել  է ՌԴ նախագահը Չինաստանի Պետական  խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ։

Սեպտեմբերի 15-ից Չինաստանը ՌԴ քաղաքացիների համար ներդրել է  մեկ տարվա, 30-օրյա փորձնական անվիզա ռեժիմ: Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր մտադիր են Չինաստան մեկնել զբոսաշրջության և գործարար նպատակներով, մասնակցել տարբեր մարդասիրական փոխանակումների, այցելել հարազատներին կամ տարանցիկ նպատակներով, կարող են առանց հրավերի մուտք գործել երկիր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր