Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը          Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում       Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում    

20 նոյ 2025 19:28

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է, նրան մեղադրում են խուլիգանության մեջ

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է, նրան մեղադրում են խուլիգանության մեջՍպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է, լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից:

«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»,-հայտնել են ՔԿ-ից։

Ավելի վաղ փաստաբան Արամայիս Հայրապետյանը հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, դիմակավորված անձինք առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ։

Ըստ տեղեկությունների՝ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է 2 օր առաջ իրենց իսկ գործով դատական նիստից հետո հնչեցրած արտահայտության համար․ «իրանց կնգտիք թող պատրաստվին»,-ասել էր նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր