Քահանաները գրառումներով հավատարմություն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին          Ով միանում է տիրադավությանը, խախտում է Սուրբ Խորանի ուխտը       Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարիշտ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ մի քանի քահանաներ․ նրանք այլևս աստվածային պшտժի ներքո են    

21 նոյ 2025 13:42

Լիդյա Մանթաշյանը տեղեկությունների է տիրապետում պաշտոնյայի վերաբերյալ, դրա համար էլ իրեն պատժում են

Լիդյա Մանթաշյանը տեղեկությունների է տիրապետում պաշտոնյայի վերաբերյալ, դրա համար էլ իրեն պատժում են«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը լավատես չէ, որ Գլխավոր դատախազը կարձագանքի ՀՀ-ում քաղբանտարկյալներին ու նրանց խախտված իրավունքներին նվիրված ընդդիմության հրավիրած լսումներին ԱԺ-ում։ 

Այսօր լրագրողների հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ հրավիրել են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք լուռ ու իներտ են ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 

«Այս պահին 60-ից ավելի անձ ենթարկվում է քրեական հետապնդման՝ քաղաքական դրդապատճառներով, որոնցից 40-ն այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ է»։ 

Անդրադառնալով Լիդյա Մանթաշյանի նկատմամբ 3 ամսով կալանքի երկարաձգմանը՝ նա նշեց, որ տպավորություն է, որ նրա նկատմամբ կայանքը կիրառվում է հենց պատժելու նպատակով։ «Մինչ այժմ Լիդյա Մանթաշյանի տեսակցությունները, այդ թվում՝ պատգամավորների հետ սահմանափակված են։ Սա այլ կերպ քան պատիժ ընկալել չի կարելի։ Մանթաշյանը նշել է, որ տեղեկությունների է տիրապետում ինչ որ պաշտոնյայի վերաբերյալ, դրա համար էլ իրեն պատժում են, կարծում եմ ինքն ունի հիմքեր նման հայտարարության համար։ Իմ համոզմունքն այն է, որ նրան պարզապես քաղաքական իշխանությունների հրահանգով պատժում են»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր