Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող          Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն       Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է    

22 նոյ 2025 15:00

Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու

Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացուԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել Ուկրաինայի 31 քաղաքացու, և նրանց Ուկրաինա տեղափոխման գործընթացը ընթացքի մեջ է։ Այս մասին հայտնել է Բելառուսի առաջնորդի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում, ուկրաինական կողմի խնդրանքով, հարևան պետությունում զինված հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով և որպես բարի կամքի դրսևորում, նախագահը ներում է շնորհել մեր երկրում քրեական հանցագործություններ կատարած 31 ուկրաինացի քաղաքացու»,- «Բելտա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էյսմոնտը։

Նա ընդգծեց, որ «բառացիորեն հիմա, հենց այս պահին, տեղի է ունենում նրանց փոխանցումը ուկրաինական կողմին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր